Posted in Մայրենի

Խելոք գլուխը

Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…

Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

Պատմությունը խելացի գլխի մասին էր, ով համբերատար լսում էր, թե բերանը, լեզուն,ձեռքերը, ոտքերը ինչ էին ասում։ Վերջում պարզվեց, որ առանց գլխի մարմնի ոչ մի մաս չի կարող շարժվել ինքնուրուն։ Դե իսկ ինչու՞ կաչող եք ինքներդ պատասխանել։

֊Ես գիտեմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *