Posted in Մայրենի

Իմ բլոգը

  • Ներկայացրու բլոգդ

Իմ բլոգը բացել եմ  2-դասարանի վերջում այն ունի բաժիններ:

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

Առաջի նյութը եղել է մայիսի 4֊ին 2020թ.

Իմ մասին

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:

Իմ բլօգն ունի մայրենիի, մաթեմատիկայի,անգերենի, ռուսերենի, հայրենագիտության,բնագիտության, կինո-ֆոտոիի ,իմ գրադարանը,թարգմանչական ջոկատի բաժինը-ամենաքիչը օգտագործել եմ այս բաժինը մեկ անգամ:

կարծում եմ համապատասխանում է:

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:

ես ավելի շատ հավանում եմ Մարկ Կարապետյանի բլոգը:Այնտեղ շատ բաժիններ կան և ինձ դուր է գալիս բլոգի նկարը:

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

մեր ընտանիքում բլոգից դեռ օգտվում ենք  ես և մայրիկս, իսկ սեպտեմբերից մեր թիմին կմիանա քույրիկս։ Մայրիկս կրթահամալիրում աշխատում է դաստիարակ և բլոգը իր աշխատանքի անբաժան մասն է։ Դե ես  էլ շատ եմ սիրում բլոգում նյութեր տեղադրել, անել առաջադրանքները։

Posted in Մայրենի

Մայրենի

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

մարմնամարզության դահլիճը:

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

իմ ամենամոտիկ ընկերը Մարկ Կարապետյան է:

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Մասնակցել եմ ուրբաթ ժամերգությանը

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Հովհաննես Թումանյան, Ջաննի Ռոդարի, Եզոպոսի առակներիցել եմ կարդացել:

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Եղիշե Չարենց-Ինչ որ լավ է

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

այս տարի հայրենագիտություն է, քանի որ նոր տեղեկություներ իմացա հայոց պատմությունից:

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

ռուսերեն:

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

ընտրության դասի նկարնեի շարքը:

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

եղել եմ Գետամեջ գյուղում, Ամբարի ջրամբարում,  բնագիթության թանգարանում

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

սեպտեմբերի 1,

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

անձրևոտ օրերը իմ չսիրած օրերն են

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Բնագիտական փորձը, քանի որ շատ հավես է փորձ անելը

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

կփորձեմ էլ ավելի լավ սովորել

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

 գնամ ճամփորդությունների, ավելի շատ բան իմանամ, սովորեմ

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

սիրու՞մ եք սպորտով զբաղվել։

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Երրորդ ուսումնական շրջանի ափոփում:

Բլոգում մաթեմատիկա բաժնի հղումը֊  https://armenasoyanblog.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Քանի՞ ֆլեշմոբի է մասնկացել—1 կամ2

Ինչքա՞ն է գնահատում իր գիտելիքները և աշխատանքը երրորդ ուսումնական շրջանում—-10֊ից֊5

Posted in Մայրենի

Մայրենի Խորամանկ Բուրատինոն

ԽՈՐԱՄԱՆԿ ԲՈՒՐԱՏԻՆՈՆ
Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և
7
օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,
8
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը
սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։
9
Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։
Առաջին ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագահ
էր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի
կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ
նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա
այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին
նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով
կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ
կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում
Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն
երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր,
ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։
Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից…
Դա շատ մեծ տոնակատարություն էր։
Երկրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ որքան հարստանում էր,
այնքան ավելի ագահ էր դառնում։ Հուշարարը, որ գիշեր-ցերեկ աշխատում էր՝ նորանոր ստեր
հորինելով, վաղուց խնդրում էր տիրոջը, որ աշխատավարձը բարձրացնի, բայց Բուրատինոն
ամեն անգամ մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար։
10
– Լավ ես սովորել՝ հավելավճար պահանջել, իսկ երեկ ինձ հազիվ մի երեքսոլդոյանոց սուտ
տվեցիր՝ քիթս ընդամենը տասներկու միլիմետր էր աճել։ Այսպիսի կտորից ատամմաքրիչ էլ չես
սարքի։
– Ես ընտանիք ունեմ,- բացատրում էր հուշարարը,- իսկ կարտոֆիլը թանկացել է։
– Բայց բլիթներն էժանացել են։ Ինչո՞ւ չես ուզում կարտոֆիլի փոխարեն բլիթ գնել։
Ի վերջո հուշարարը սկսեց ատել տիրոջը և որոշեց վրեժ լուծել։
– Ես նրան ցույց կտամ,- սպառնաց նա՝ նոր ստեր գրի առնելով թերթիկների վրա։
Մի անգամ թերթիկներից մեկի վրա նա ակամա գրեց. «Պինոքիոյի արկածների» հեղինակը
Կառլո Կոլոդին է, իսկ «Ոսկե բանալին» գրել է Ալեքսեյ Տոլստոյը»։ Այդ թերթիկն ընկավ ստերով
թերթիկների մեջ։ Իսկ Բուրատինոն, որ ամբողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, մտածեց, որ
սա էլ մյուսների նման հուշարարի հորինած ստերից է, մտքում պահեց այն, որ պետք եղած
դեպքում ասի։
Հենց այսպես պատահեց, որ նա կյանքում առաջին անգամ, ակամայից ճշմարտություն
ասաց։ Բայց հենց այդ պահին այն փայտակտորները, որ հայտնվել էին նրա ստերի արդյունքում,
փոշի ու թեփ դարձան, անհետացավ նաև նրա ողջ հարստությունը, ոնց որ ջուրը քշի-տանի։
Բուրատինոն նորից դարձավ աղքատ, հայտնվեց իր հին տանը, որտեղ նույնիսկ աթոռ չկար,
անգամ մի թաշկինակ, որով նա կարողանար արցունքները սրբել։
Երրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ
խոսեր։
– Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ
բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն է։
– Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
– Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես ձերը չեն։
– Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
– Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
11
Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը,
ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն
կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
– Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
– Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք
տալ քթիս։
– Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց,
փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։
Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ
անգամ չուներ

Posted in Մայրենի

Առաջադրանք

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□ղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջ□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր)

Համարձակ, ջարդել, վերջը, գաղտնիք

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անվտանգ
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —ուժեղ
դ/ տգեղ —գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր)

ուտել֊կուտի

փորձել֊փորձում

նայել֊նայեց

ամաչել֊ամաչեցի

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)

֊Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ։

֊Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել։

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)

Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել) իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

 

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր)

Որ բոլորին վախեցնեն

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Հեղյուսի պատճառով։

Posted in Մայրենի

Սահնակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։

 

 

 

 

 

Աղվեսը ասեղի վրա

 

Այո, հնարամտությունը կյանքում ամենից գլխավոր բանն է, և աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի հնարամիտ մարդ չի եղել։

Մի անգամ ռուսական անտառում մի սև աղվեսի պատահեցի։

Այդ աղվեսի մորթին այնքան լավն էր, որ գնդակով կամ կոտորակով փչացնելն ափսոս էր։

Ոչ մի րոպե չկորցնելով, գնդակը հրացանի փողից հանեցի, հրացանը կոշկակարի երկար ասեղով լցրի և արձակեցի։

Որովհետև աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։

Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։

Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Իսկ մորթին որ վերցրի, անվնաս էր. գնդակով կամ կոտորակով ծակված, փչացած չէր։

 

Posted in Անգլերեն

Homwork

April

  1. Տեղադրիր այս բառերը to watch, to play, to write, to drink, to read.
  2. We always drink tea in the morning.
  3. Jim plays computer games every day.
  4. Mary reads English books.
  5. I watch TV every evening.
  6. They often write tests.

2. Նախադասությունները դարձրու հարցական

Օր.՝  They go to the cinema every Sunday.

Do they go to the cinema every Sunday?

He plays in the yard. Does he play in the yard? He doesn’t play in the yard.

I ate pizza. Did I eat pizza? I didn’t eat pizza.

  1.  Do They go to the cinema every Sunday.
  2. Did She ate ice cream in the summer.
  3. Did The boys played football in the yard.
  4. Does Ann usually goes to bed at 10 o’clock.
  5. Նախադասությունները գրիր ներկա շարունակական ժամանակով

Օր.՝  He often plays in the yard. He is playing in the yard now. We play. We are playing. 

  1. They are often go to the country now.
  2. She is always helps her mother now.

4. Ընտրիր ճիշտ տարբեակը:

There are many pens on the table/ many, much/

Is ther. any water in the glass? /some, any/

He drinks much coffee. /many, much/

There is some grass in the garden. /some, any/

There is much snow in the yard. /many, much/

There is some bread on the plate. /some, any/

There are  many trees in the garden. /many, much/

There isn’t any  coffee in the cup. /some, any/.

March

  • Բայերը գրեք ներկա անորոշ ժամանակով, հիշեք, որ 3֊րդ դեմք եզակի թվում բային ավելանում է ֊s, -es-վերջավորությունը։ օրինակ` He plays the piano. 
    1. I love you.
    2. Ron speaks serious.

3. She goes to school every day.
4. We like tomatoes.
5. The boy wants to play.
6. You need to sleep.
7. They agree with me.
8. She hears something strange.
9 Emma looks sad.
10. David knows how to fix a car.

  • Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական (անցյալ ժամանակ֊Past tense, օրկնակ`  They worked in the garden. Did they work in the garden? They didn’t work in the garden. He had a cat. Did he have a cat? He didn’t have a cat. He was 10. Was he 10? He was not 10.

1. They worked in the garden.

Did they work in the garden.

They didn’t work in the garden

2. I was a student.

Was i a student

I wasn’t a studant

3. We made a cake.

Did we make a cake

We didn’t make a cake

4. They saw a big car.

Did they see a big car

They didn’t see a big car

5. You had a dog.

Did you have a dog

You didn’t have a dog

December

 

 

  • Տրված բայերից ընդգծեք ճիշտ տարբերակը:

1My father works in London (works, is working).
2. He goes to work every day (goes, is going).
3. I am playing football now (play, am playing).
4. We don’t go to school on Sundays (don’t go, aren’t going).
5. He isn’t doing his lessons now (isn’t doing, doesn’t do).
6. He plays computer games every evening (plays, is playing).

  • Ըստ նախադասության իմաստի,հուշող բառերի՝ բայերը գրեք ճիշտ ժամանակաձևով:

1.We usually play in the yard in the afternoon.
2. You are having breakfast now.
3.Jim is reading a book now.
4. Ann always  watchs TV in the evening.
5. The boys are playing football in the yard now.

  • Նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական:

1.It is 8 o’clock now.

Is it 8o’clock now

It isn’t 8 o’clock now

2. We are  having breakfast now.

Are we having breakfast now

We aren’t having breakfast now

3. My father usually watches TV in the evening.

Does my father usually watches tv in the evening

My father doesn’t usually watch tv in the evening

4. Ann and her sister swim well.

Do Ann and her sister swim well

Ann and her sister doesn’t swim well

 

November

  1. Put am, is, are

are you a teacher? Yes, I am

are your children here?. Yes, they Are

is this your bag? No, it is not

We Are at home.

It is Sunday today.

I  am a dentist.

2. Choose the correct present simple forms to complete the following sentences.

  • My son never watches cartoons. /watch, watches/
  • What language does he study?/does he studies, does he study?
  • John doesn’t get up very late. /doesn’t get up, don’t get up/
  • Ann and Kate  go to the cinema./go, goes/.
  • The museum  opens at 10 o’clock. /open, opens/
  • She  has two sisters. /have, has/
  • I drink tea. /drink, drinks/
  • They live in London. /lives, live/

Posted in Մայրենի

Մայրենի

Իտալացի մանկավարժ-մանկագիր Ջ. Ռոդարիին սիրում են մեծերը, որոնք փոքրի նման են մտածում, և փոքրերը, որոնք մեծավարի են մտածում: Կարելի է հարյուր անգամ կարդալ և սեփական միտքդ ու երևակայությունդ փորփրել, ամեն անգամ նոր բան գտնել-հայտնագործել:

Խելացի Խեծգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Հայրը,Մայրը,Խեծգետինը,Տիկիները,Ծերուկը:

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Ես կուզ եմ իմ ըտանիքս ավելի շատ բան իմանան, խելացի լինեն շատ փողստանան

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Խեցգետինը վերջապես գտավ երջանկությունը։ Նա ծանոթացավ մի խումբ խեցգետինների հետ, ընկերացավ։ Նրանք միասին որոշեցին ճամփորդել ծովերով, և խոստացան լինել հավատարիմ իրենց ընկերությանը։