Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:

180

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:

90

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =13

27200 : 425 =64

39240 : 120 =327

32054 :682 =47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =24

67 : 5 =13

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

75-7=68

68:2=34

34+7=41

Լրացուցիչ

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:
  2. Գտե՛ք աստղանիշը
  • *+3 x 5 = 28
  • * x 18 + 25 = 97

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում:

Posted in Մայրենի

Մայրենի

ԳԱՅԼՆ ՈԻ ՍՈԽԱԿԸԱյս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը րոնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
– Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:
Posted in Մայրենի

Մայրենի

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

  1. – Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Posted in Մայրենի

Մայրենի

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։

Տաքդեղ-պղպեղ

Նիզակ-զենք

 

  • Պատմությունը սովորիր դերերով ընթերցել և պատմել։

 

  • Ինքդ կազմիր հարցեր ստեղծագործության վերաբերյալ՝ յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ 3-5 առաջադրանք։

Շարնակությունը ո՞նց ես                                       գրելու։

Նուկիմ քաղաքի                                             ժողովուրդը ի՞նչ գնեցին։

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

  1. Կատարե՛ք գործողությունները

(22 եք8: 19 + 910) x (728 : 182 + 85)

    • (1163 — 825 : 33) x (3444 : 12 + 78) =
  1. Կատարի՛ր մնացորդով բաժանում.
    • 154 : 8 =
    • 53 : 7 =
  2. Հաշվե՛ք
    • 8 մ 3 սմ 1 մ + 20 սմ 9 մմ =
    • 8 ժ 30 վ – 5 ժ 15 վ =
  3. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտի՛ր AB հատվածի երկարությունը միլիմետրերով:
  4. Խանութում ստացան 50 ձեռքի ժամացույց՝ մի մասը երեք սլաքով, մյուս մասը երկու սլաքով: Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ժամացույց էր ստացվել խանութում:
  5. ԼՐԱՑՈՒՑԻՉ. Երկու ներկարար պետք է ներկեին 120 մ երկարությամբ ցանկապատը: Մինչև կեսօր առաջին ներկարարը կատարեց ամբողջ աշխատանքի ½-ը, իսկ երկրորդը՝ 1/3-ը: Ի՞նչ երկարություն ուներ ցանկապատի դեռ չներկված մասը:
Posted in Մայրենի

Մայրենի

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

3. Բացատրի´ր, թե -ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ: Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է: Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»: Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին: Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

4. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին; Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է: Գրքի հերոսը մի .ոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը: Գտածը .ղնձե մատանի էր: Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր: Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն .ռաջինը հասավ կայանին: Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Posted in Մայրենի

Մայրենի

Հատուկ և հասարակ գոյականներ

Գոյականները լինում են հատուկ և հասարակ:

Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ  անուն, օրինակ՝ մարդ, սար, գետ

Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ  անուն, օրինակ՝ Աշոտ, Արագած, Նեղոս

Հատուկ անունները լինում են՝
պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ,
բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված՝ Սուրբ Սարգիս, Ձենով Օհան

Հատուկ անուններ են՝

  1. մարդկանց անունները և ազգանունները, օրինակ՝ Ղազարոս Աղայան, Հայ
  2. երկրների, քաղաքների, գյուղերի, լճերի, գետերի, լեռների, դաշտավայրերի անունները, օրինակ՝ Հայաստան, Օշական, Արարատյան դաշտ
  3. կենդանիներին տրվող անունները, օրինակ՝ Չալո, Ռեքս
  4. ամսագրերի, ստեղծագործությունների, թեթրթերի անունները, օրինակ՝ «Խոշորացույց» ամսագիր, «Ոսկե ձկնիկ» հեքիաթը և այլն:
Posted in Մայրենի

Մայրենի

Մենք գնացել ենք Կոմիտասի թանգարան այն տեղ շատ հետաքրքիր էր այն տեղ երգեցինք Կոմիտասի երգերը և պարեցինք և իմացանք, որ Կոմիտասը շատ ընկերներ ուներ երբ Կոմիտասը 6 տարեկան էր իր մայրը մահացել է, իսկ 11 տարեկանում իր հայրն է մահացել, բայց իր տատիկն ու մորաքույրը պահել են նրան։ Կոմիտասը գիտեր տարբեր լեզուներ ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն ։Կոմիտասը ծնվել է Թուրքիայում բայց իրա ընտանիքը հայեր են եղել։