Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք
1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

2. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
Բանվոր մրջուննները սնունդն են տանում։

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը.

Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
• Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

• զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
• մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
• մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

5. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Մրջունները ամենափոքր ու ամենաուժեղ միջատներն են, որ կան բանվոր մրջուններ, զինվոր մրջուններ

6. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
—մրջուններ—————,
—սերմեր—————,
-ստրուկներ—————–,
——————:

7. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
_______________կառուցում___________
_______պատրաստում___________________

8. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
________աշխատասեր_______________
_____ուժեղ_____________________

9. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
առարկա,
• թիվ,
• հատկանիշ,
• գործողություն:

8 միավոր

Posted in Մայրենիի ստուգատես

Զևսն ու օձը.Եզոպոս

Զևսը հարսանիք էր անում, ու ամեն մի գազան` ով ինչ կարող էր, նվեր բերեց: Սողալով մոտեցավ նաև օձը` ատամների արանքում մի վարդ պահած: Զևսը նրան տեսավ և ասաց. “Բոլորից նվեր կընդունեմ, բացի քեզնից”:

Առակս ցուցանե, որ վատ մարդկանց ծառայությունները վտանգավոր են: