Posted in Uncategorized

Քիմիական ռեակցյաներ

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (K) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:

Օրինակ` ալյումինի ( Al ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:
Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ: Ջերմաքիմիական հավասարումներում նյութերի քիմիական բանաձևերից ու ռեակցիայի ջերմությունից բացի` նշում են նաև այդ նյութերի ագրեգատային վիճակները` պինդ (պ), հեղուկ (հ), գազային (գ): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեակցիայի ջերմէֆեկտի մեծությունը կախված է նաև ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից: Նյութի մի ագրեգատային վիճակից մյուսին անցումը նույնպես ուղեկցվում է էներգիայի փոփոխությամբ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին։

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
  2. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։

    Լրացուցիչ տնային աշխատանք

    1.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
    2.Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
    3.Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։

Posted in Uncategorized

Առաջադրանք

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

1.Նշի՛ր երկու բանորոնցով նկարագրվում է Լիլին

Փոքրիկ էր, թմբլիկ և սև խոշոր աչուկներով

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր  հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

4․Ըստ Դավիթիինչո՞վ էր մեղավոր Լիլինոր գնդակը հարևանի բակն ընկավ

Որ փոքրիկ քույրիկը նորից գնաց տղաների մոտ

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրելոր գնդակը վերադարձնի:

Որովհետև մի անգամ ծանր գնդակով կոտրել էին պատուհանը։

6․Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Անցավ ցանկապատի անցքով և հանեց գնդակը

7․ Ինչի՞ց ենք մենք իմանումոր եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց:

Երբ քույրիկը օգնեց նրանց

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական և 1 պատմողական նախադասություն

֊Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ։

 

9․Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ էԱրտագրիր ընդգծված բառերըդատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը:

տաք  հագուստ

հմուտ որսորդ

լայն միջանցք

երկարավիզ ընձու-ղտ

10.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կարորը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

11.Ոբառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

12.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 

Նա տեսավ, որ խաբութից դուրս գալիս հայրը մի …ծանոթի….հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Posted in Uncategorized

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նորանոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ. մաս առաջին

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գիծ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Անգամ, նորանոր, ամբողջ, երբեք

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա) երեսառած
բ) կամակոր
գ) հակառակ կողմով
դ) բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ֊լավ

պարզ֊ բարդ

երկար֊ կաչճ

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

5.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
————————————

6. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

——————————————————————————————————————————————————————————————————————————————————
7. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

8. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

9.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Uncategorized

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Շաբաթը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով։ Վերանայել ենք մեր բլոգները, նախապատրաստվում ենք մեր հանդեսին։ Սովորում և վերհիշում  ենք մեր անցած երգերն ու պարերը։ Անցած շաբաթվա ընթացքում ունեցանք հետաքրքիր հանդիպում Աննայի հայրիկի հետ։ Նրա հայրիկը մեզ պատմեց լեռնագնացության մասին և տեղեկություն տպվեց օձերի մասին։ Շատ տպավորվել է իմ մեջ կոբրայի մասին պատմությունը, իմացա նաև, որ օձի թույնը հավաքվում է ձախ կողմի ժանիքի մեջ։ Շատ հավես շաբաթ էր։ Հա մոռացա նշել, որ շաբաթվա վերջին օրը մի լավ լողացանք լողավազանում։

Posted in Uncategorized

Բլոգի դիտարկում

Ալլայի բլոգում նրա անունն ու ազգանունը կային, բայց դասարանը և բաժիններ չկային: Նա ունի երկու նյութ՝ իմ մասին և շարժական բացիկ: Վերջին նյութը տեղադրվել է դեկտեմբերի 25-ին: Ինձ ամենաշատը դուր եկավ նրա պատրաստած շարժական բացիկը, շատ գեղեցիկ էր նկարել:

Posted in Uncategorized

Արևոտ փիղը

Լինում է, չի լինու մի փիղ էր լինում։ Նա ուզում էր արևի մոտ գնալ, բայց չէր կարողանում։ Փիղը որոշեց հարցուփորձ անել, ինչ եղանակով կարող է գնալ արևի մոտ։ Կենդանիներից մի քանիսը զարմացան, ծիծաղեցին և ծացրեցին փղիկին։ Փիղը մի առավոտ որոշեց, որ այնքան փուչիկներ պետք է փչի, որ հասնի արևին։ Արևը նոր էր դուրս եկել, իսկ փիղը արդեն երկնքում էր։Կենդանիները նայելով վերև տեսան փղիկին և բացականչեցին.
֊Տեսե՛ք, տեսե՛ք արևոտ փիղը, նա հասավ արևին։

Posted in Uncategorized

Ծիածանոտ բազմոցը

Լինում է, չի լինում մի ծիածան է լինում։ Ծիածանը ունենում է յոթ գեղեցիկ գույներ։ Ծիածանը շատ էր սիրում ճամփորդել։ Նա ճանփորդության ընթացքում ձեռք էր բերել շատ ընկերներ։ Նա իր ընկերների հետ այցելեց մի կախարդական աշխարհ, որտեղ ամեն ինչ ծիածանագուն էր։ Այնտեղ նա գտավ մի բարի բազմոցի, որը դարձավ իր անբաժան ընկերը։ Բազմոցը առաջարկեց Ծիածանին իր օգնությունը, երբ որ նա հոգնած կլինի անմիջապես կկանչի իրեն. նշելով ծիածանի յոթ գույները։ Նրանք որոշեցին, որ դա կլինի իրենց բանալին միմիանց հետ շփվելու համար։Բազմոցի օգնությամբ Ծիածանը կրկին գտավ հանգստանալու ժամանակ։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Uncategorized

Ճամփորդություն

Մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն.դիտելու՝ «Փոքրիկ Իշխանը» ներկայացումը։ Ներկայացման մեջ իրենց տեղն էին գտել՝ աղվեսը, օձը և թագավորը։ Շատ եմ տպավորվել ներկայացման վերջաբանով, որտեղ օձը խայթում է Փոքրիկ իշխանին։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր, և ինքս ինձ խոտացել եմ, որ ամառային արձակուրդներին կարդալու եմ այս ստեղծագործությունը։