Posted in Uncategorized

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Շաբաթը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով։ Վերանայել ենք մեր բլոգները, նախապատրաստվում ենք մեր հանդեսին։ Սովորում և վերհիշում  ենք մեր անցած երգերն ու պարերը։ Անցած շաբաթվա ընթացքում ունեցանք հետաքրքիր հանդիպում Աննայի հայրիկի հետ։ Նրա հայրիկը մեզ պատմեց լեռնագնացության մասին և տեղեկություն տպվեց օձերի մասին։ Շատ տպավորվել է իմ մեջ կոբրայի մասին պատմությունը, իմացա նաև, որ օձի թույնը հավաքվում է ձախ կողմի ժանիքի մեջ։ Շատ հավես շաբաթ էր։ Հա մոռացա նշել, որ շաբաթվա վերջին օրը մի լավ լողացանք լողավազանում։