Posted in Մայրենի

Մայրամուտ

Capture_0Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,պ
ՃՎիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Posted in Բնագիտություն

Հիմնական լաբարատոր սարքավորումներ և դրանց հետ վարվելու ձևերը

Գործնական պարապմունքները սկսելուց առաջ պետք է նախ ծանոթանանք անվտանգության կանոններին և գործնական պարապմունքների նախապատրաստման ու կատարման հրահանգներին:

Բոլոր բնական գիտությոնները փորձարարական են,իսկ փորձ դնելու համար հաճախ անհրաժեշտ է ունենալ հատուկ սարքավորւմներ:Քիմիկոսներն իրենց հետազոտություններում օգտագործում են տաքացնող սարքեր , օրինակ՝ սպիրտայրոց ,տարբեր քիմիական ամանեղեն,կալան և այլն

 

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

 

Սպիրտայրոցի կառուցված է՝

 

 

Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

սկավառակով խողովակ

բամբակե պատրույգ

թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը

խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են

թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ

սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի

հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Մետաղյա կալան(Շտատիվ)
Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը եւ օղը : Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի եւ օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերեւ կամ ներքեւ: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու եւ կայուն դիրքով պահելու համար:

 

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Հնչյունափոխություն

8․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝ տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազեն զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:

9․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել ։

Օրինակ՝ կես — կիսատ – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան-ի-նդարձնելէ ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր — տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ — գծել, աղավնի — աղավնյակ, կաղնի — կաղնուտ, հուր — հրեղեղեն, հիսուն — հիսնամյա, առու — առվակ, աստղ — աստղային:

10․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:

Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:

Մատյան —մատենիկ, սառույց —սառցահատ, կառույց — կառուցել, կույտ — կուտակել:

11․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

12․Յուրաքանչյուր շարքից մի բաղւադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը՝ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

13․Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):

Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

Մասերի, տոկոսների և հարաբերությունների վերաբերյալ խնդիր­ները վարժ լուծելու համար նախ և առաջ պետք է իմանալ նրանցից պարզագույնների լուծումը։ Այդ լուծումները կարելի է դիտարկել որ­պես հիմնական կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել ավելի բարդ խնդիրների լուծման ժամանակ։

1. Թվի մասը գտնելը

Կանոն: Թվի մասը գտնելու համար, պետք է թիվը բազմապատկել մասն արտահայտող թվով:

Օրինակ՝ 15-ի 2/3-ը գտնելու համար, պետք է 15-ը բազմապատկել2/3-ով:Այսպիսով, 15×2/3=10:

2. Թիվը գտնելը նրա մասով

Կանոն: Դիցուք տրված B թիվը հավասար է A թվի m/n մասին։ A թիվը գտնելու համար պետք է B թիվը բաժանել mn կոտորակին, այսինքն`

                                       A=B:n/m:

Օրինակ: Վարել են դաշտի մակերեսի 7/8 մաս­ը, որ 140 հա է։ Ամբողջ դաշտի մակերեսը գտնելու համար, ըստ կանոնի, 140-ը կբաժանենք 7/8-ի վրա: Այսպիսով, ամբողջ դաշտի մակերեսը կլինի՝

140:7/8=140×8/7=20*8=160 հա:

3. Հարաբերությունների կազմումը

Կանոն։ Իմանալու համար, թե տրված A թիվը տրված B թվից քանի անգամ է մեծ կամ նրա որ մասն է, պետք է կազմել այդ թվերի

                                             A ։ B

հարաբերությունը և հաշվել նրա արժեքը։

Օրինակ: 70 կգ ապրանքից վաճառվել է 25 կգ։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։ Այս խնդրում A = 25 կգ, B = 70 կգ։ Բերված կանոնի

համաձայն` կազմում ենք նրանց հարաբերությունը.

                             A:B=25:70=25/70=5/14:

Քանի որ տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է, ուստի տոկոս­ների վերաբերյալ խնդիրները լուծվում են նույն կանոններով, ինչ որ մասերի վերաբերյալ խնդիրները։

4. Մեծությունների տոկոսային փոփոխությունը

Առաջադրանք։ Տրված A թվին գումարել են (նրանից հանել են) տրված B թիվը։ Քանի՞ տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը։

Կանոն։ Իմանալու համար, թե քանի տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը, պետք է գտնել, թե B թիվը A թվի քանի տոկոսն է։

Օրինակ: Ավանի բնակչությունը եղել է 10000 մարդ։ Որոշ ժամանակ անց ավանի բնակչությունն ավելացել է 900 մարդով։ Քանի՞ տոկոսով է ավելացել ավանի բնակչությունը։

Այս խնդրում A = 10000, B = 900։ Բերված կանոնի համաձայն՝ p=900/10000*100=9%: Այսպիսով, բնակչությունն ավելացավ 9%-ով:

5. Ամբողջի բաժանումը համեմատական մասերի

Կանոն: A մեծությունը a:b հարաբերությամբ 2 մեծությունների բաժանելու համար, պետք է՝

                    a*A/(a+b), b* A/(a+b):

Օրինակ՝ 150 գ զանգվածով համաձուլվածքի մեջ մտնում են պղինձ և արույր` 2 ։ 3 հարաբերությամբ։ Գտե՛ք համաձուլվածքի մեջ մտնող պղնձի և արույրի զանգվածները։

Այս խնդրում a = 2, b = 3, A = 150: Եվ ըստ կանոնի, պղնձի և արույրի զանգվածները գտնելու համար

                     2*150/(2+3)=60գ պղինձ

                      3*150/(2+3)=90գ արույր:

6. Թվաբանական միջինը գտնելը

Կանոն: Մի քանի թվերի թվաբանական միջին է կոչվում այդ թվերի գումարի և նրանց քանակի քանորդը (հարաբերությունը)։

Որևէ մեծության արժեքների թվաբանական միջինը հաճախ կոչում են այդ մեծության միջին արժեք։ Դրա համաձայն` խոսում են, օրինակ, միջին աշխատավարձի, միջին արագության, միջին տարիքի մասին։

Օրինակ: Ծառայողի հունվար ամսվա աշխատավարձը եղել է 80000 դրամ, փետրվարինը` 72000 դրամ, մարտինը` 96000 դրամ, ապրիլինը` 88000 դրամ։ Որքա՞ն է ծառայողի՝ այդ չորս ամիսների միջին աշխատա­վարձը։

Գտնում ենք ստացված գումարների միջին թվաբանականը.

(80000+72000+96000+880004=336000)/4=84000դրամ:

Առաջադրանքներ.

1)Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի ­2/3-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

40

2)Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճա­նապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի ­1/5-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։

66

3)Ավազանում 600 մջուր կար։ Դրանից 125 մ3ը արտահոսեց։ Ավա­զանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

135

4)Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-­ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

400

5)Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5-­ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

90

6)Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

6/5

7)Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատա­րեց 114 %­ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողար­կեց գործարանը։

12614

Posted in Պատմություն

Պամություն

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

 

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ
1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։

Վանա լիճ, սևանա լիճ,
2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։
3․Ո՞րն է հայոց մայր գետը։
4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։
5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Նոր Հասկացություններ, անուններ
Սևանա,Վանա,Ուրմիո լճեր, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), Փարվանա, Մշո, Կարնո, Ալաշկերտի դաշտեր, արմենիակա, որդան կարմիր

Posted in Պատմություն

Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ
1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։
2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։
3․Ո՞րն է հայոց մայր գետը։
4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։
5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

5. Ա և Բ խմբերի բառերը համեմատի՛ր (ուշադրություն դարձրո՛ւ, թե յուրաքանչյուր բառը քանի՞ վանկից է բաղկացած):

Ա. Տուն, սյուն, ձյուն, դիրք, զենք, մարդ:

Բ. Ատամ, արդյունք, ավազ, կառապան, հեռախոս, կառավարել, հեռուստացույց,և կենդանաբանություն:

6. Տրված բառերը վանկատի´ր (փակագծում տրված է վանկերի թիվը): Պարզի´ր Ա և Բ խմբերի բառերի տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու վանկարար ձայնավորներին):

Օրինակ՝ սեղան (2) — սե-ղան:

Ա. Անձավ (2), տախտակ (2), հարցնել (2), վերցնել (2), բարձրացնել (3), վարձու (2), դարձնել (2), ենթարկել (3), արկած (2), աստղիկ (2),արծվային (3), թարգմանել (3), առանցքներ (3):

Բ. Գնացք (2), աղմկարար (4), արկածախնդիր (5), կտրտել (3), մտրակել (3), կրկնել (2), սննդամթերք (5), շղթայված (3), գրական (3), խնդրագիրք (3), խնդագին (3), մրցում (2):

7. Տրված բառերը վանկատի՛ր: Ա և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցությանը):

Ա. Ձևացնել (3), ձևաբանություն (5), երկթևանի (4), թեթևանալ(4), անձրևոտ (3), արևաշող (4), Երևան (3), սևակնած (3):

Բ. Տձև (2), մկրատաձև (4), թեև (2), վերև (2), անկեղև (3), ոսկեթև (3), արևկող (3), այնուհետև (4), երկարատև (4):

Սահյանական օրեր

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։

Հայրենասիրություն

  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։

Խնամելով մեր միջավայրը,

  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։

Հեղինակը իր սերն է արտահայտում

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա. Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:

m/k=n/t կամ m:k=n:t

m և t թվերը կոչվում են եզրային անդամներ, իսկ k-ն և n-ը՝ միջին անդամներ:

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին՝

m⋅t=k⋅n

Ստուգենք՝

 3/2=12/8 համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է՝ 3⋅8=24

Նույնը ստանում ենք նաև միջին անդամները բազմապատկելիս՝ 2⋅12=24

Առաջադրանքներ․

56, 59ա,բ, 62

Posted in Uncategorized

Քիմիական ռեակցյաներ

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (K) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում:

Օրինակ` ալյումինի ( Al ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°C տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:
Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ: Ջերմաքիմիական հավասարումներում նյութերի քիմիական բանաձևերից ու ռեակցիայի ջերմությունից բացի` նշում են նաև այդ նյութերի ագրեգատային վիճակները` պինդ (պ), հեղուկ (հ), գազային (գ): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռեակցիայի ջերմէֆեկտի մեծությունը կախված է նաև ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից: Նյութի մի ագրեգատային վիճակից մյուսին անցումը նույնպես ուղեկցվում է էներգիայի փոփոխությամբ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին։

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
  2. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։

    Լրացուցիչ տնային աշխատանք

    1.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
    2.Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
    3.Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։