Posted in Ռուսերեն

Русский

1. Подберите подходящие слова:                      1.Вчера Валера ко мне, что не хочет ехать в Москву

2. Школьники вошли в класс, и прозвенел звонок.

3. Я принесла подарок для моего друга.

4.  На  из вас хочет ответить на вопрос?

5.  Я хотел бы что о моем сыне, что он натворил?

6. Я не магу поднять эту гантель, а ты?

7. На улице ко мне подошел незнакомый человек и попросил одолжить ему денег.

8. Ты пойдешь кокда после того, как уберешься в своей комнате.

9.  Закат самий красивый, что хочется на него смотреть на него неотрывно.

2.Составьте словосочетания.

синие море,

главный центр,

старая скамейка,

мужской одежда,

правильный выбор ,

своё время,

тихие светлечки,

цветное радуга.

Posted in Մայրենի

Մայրենի

Ես կարդացել եմ Ջարդող Իվանը շատ հետաքրքիր էր այդ պատմության մասին էր։ Ջարդող Իվանի և վիշապի մասին իրանք մրցում էին ով է ամենա ուժեղը և ընկերանում են և գնում էին վիշապ մայրիկի տուն և վիշապը տուն է կառուցում Իվանի համար

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

  1. Կատարե՛ք հաշվումները՝ կիրառելով խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնը
    • 3 ամբողջ 7/8 + 5 ամբողջ ¾
    • 2 ամբողջ 5/9 + 11 ամբողջ 2/3
    • 9 ամբողջ 2/5 – 8 ամբողջ ¼
    • 6 ամբողջ 7/8 – 1 ամբողջ 1/5
  2. Կատարե՛ք գործողությունները խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնով.
    • 25 ամբողջ 4/7 + 31 ամբողջ 5/14
    • 37 ամբողջ 9/25 + 82 ամբողջ 7/20
    • 23 ամբողջ 3/13 – 15 ամբողջ 25/26
    • 45 ամբողջ 9/10 – 36 ամբողջ 9/10
  3. Կատարե՛ք խառը թվերի գումարում առավել հարմար եղանակով.
    • 37 ամբողջ 8/9 + 41 ամբողջ 5/6
    • 66 ամբողջ 13/24 + 72 ամբողջ 11/28
    • 45 ամբողջ 7/12 + 63 ամբողջ 23/36
    • 124 ամբողջ ½ + 328 ամբողջ ¾
  4. Կատարե՛ք խառը թվերի հանում առավել հարմար եղանակով.
    • 8 ամբողջ 9/10 — 6 ամբողջ 2/5
    • 4 ամբողջ 5/11 — 2 ամբողջ 3/10
    • 12 ամբողջ 25/36 – 9 ամբողջ 7/24
    • 14 ամբողջ 7/12 – 6 ամբողջ 5/6
  5. Երեք խառը թվերից առաջինը 8 ամբողջ 1/3 է: Եկրորդ թիվը 5 ամբողջ 5/6-ով մեծ է առաջինից, իսկ երրոդը 3 ամբողջ 1/4 –ով մեծ է երկրորդից: Գտե՛ք այդ թվերի գումարը:
  6. Եռանկյան կողմերի չափան արդյունքներն են՝ 3 ամբողջ 2/5 սմ, 4 ամբողջ 7/9 սմ և  5 ամբողջ 1/3 սմ: Ստուգե՛ք, որ եռնակյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը մեծ է երրոդ կողմի երկարությունից:
  7. Հաշվե՛ք
Posted in Հայրենագիտություն

Լոռու մարզ

ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Posted in Հայրենագիտություն

Իմ Գյումրի

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։

Սուրբ Գեորգ

հունական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Բայանդուր գյուղի բնակիչների ջանքերով՝ 1850 թվականին՝ Ուռումների թաղամասում։ Եկեղեցին գտնվելիս է եղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ ներկայիս քաղաքային շուկայի տարածքում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի տեղում։

Դպրեվանք

Դպրեվանք, վանք Շիրակ գավառում։ Այն հանդիսանում է Կումայրիում կառուցված առաջին եկեղեցին, որն ըստ որոշ աղբյուրների կառուցվել է VII դարում։ Եղել է մշակույթի կենտրոն[1]։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

 

  1. Աճման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը
    • 11 ամբողջ 2/3, 5 ամբողջ 3/4, 25 ամբողջ 8/15, 13 ամբողջ 6/7,  5 ամբողջ 1/4, 11 ամբողջ 1/3, 13 ամբողջ 5/7, 25 ամբողջ 9/15
  2. Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը
    • 4 ամբողջ 11/13, 19 ամբողջ 13/14, 20 ամբողջ 2/7, 18 ամբողջ 9/11, 4 ամբողջ 10/13, 20 ամբողջ 5/8, 19 ամբողջ 5/14
  3. Ինչքանո՞վ պետք է մեծացնել 4/9-ը, որպեսզի ստացվի՝
    • 7/9
    • 1
    • 11/12
    • 8/5
  4. Երկու դերձակ մեկ աշխատանքային օրում կատարեցին ամբողջ աշխատանքի ¾-ը, ընդ որում նրանցից մեկը կատարեց ամբ ՀՀողջ աշխատանքի կեսը: Աշխատանքի ո՞ր մասը կատարեց մյուս դերձակը:
  5. Կատարե՛ք մնացորդով բաժանում.
    • 395 : 8
    • 162 : 5
    • 977 : 2
    • 151 : 2
  6. Իրարից 750 կմ հեռավորություն ունեցող քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մեքենա: Նրանցից մեկի արագությունը 70 կմ/ժ էր, մյուսինը՝ 80 կմ/ժ: Ամբողջ ճանապարհի ո՞ր մասը կկազմի նրանց հեռավորթյունը 2 ժ հետո:
  7. Մտպահված է մի թիվ: Եթե այդ թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստացվի 111 : Գտե՛ք մտապահված թիվը:
Posted in Մայրենի

Մայրենի

Հայերենումբ, պ, փ  բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝ ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:

Բացառություններ՝

  • Ր-ից հետո

Փ լսվում է,  բ գրվում հետևյալ բառերում՝

 Դարբին, երբլիրբհարբելնուրբորբսուրբսրբելուրբաթ 

  • Մ-ից հետո

Փ լսվում է,  բ գրվում հետևյալ բառերում՝

համբերելհամբույր

  • Ձայնավորից հետո

Փ լսվում է,  բ գրվում հետևյալ բառերում՝

իբրխաբելշաբաթՀակոբՍերոբՔերոբ 

  • Ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբաղբյուրեղբայրողբ  բառերում:

Կատարիր առաջադրանքները՝

1․Կազմիր նոր բառեր երբ, նուրբ, աղբ, շաբաթ, խաբել, եղբայր բառերով։

2․ Արմատները միացնելով՝ կազմիր նոր բառեր՝

Թմբուկ+թաղանթ, դափնի+պսակ, աղբ+արկղ, սուրբ+վայր, ողբ+ձայն, նուրբ+իրան, դափնի+վարդ, սուրբ+պատկեր, քար+կոփ, ալի+ծուփ, հույս+խաբ, շեփոր+հար։

3․ Գրիր 5 ազգանուն, որոնք վերաբերում են բ-պ-փ-ի ուղղագրությանը։

4․Բաց թողած տեղերում լրացրու բ, պ կամ փ։

Գա….րիել, ս….րթնել, դար….աս, դար….ին, շամ….ուր, ի….րև, խա….ել, Հակո…., համ….երել, , համ….ույր, փր….ուր, հա….ճեպ, հա….շտակել, հար….ել, նուր…., շա….աթ, որ…., Սերո…., ա….շել, սուր…., սր….ել, ուր….աթ, Քերո…., աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ող….։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

  1. Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով
  2. 2 + 6/7
  3. 5 + ¼
  4. 9 + 2/5
  5. 1 + 8/9
  6. 15 + 11/12
  7. 104 + 3/7
  8. Խառը թիվը ներկայացրե՛ք բնական թվի և կանոնավոր կոտորակի տեսքով
  9. 3 ամբողջ 4/5
  10. 21 ամբողջ ½
  11. 8 ամբողջ 11/12
  12. 32 ամբողջ ¾
  13. 1 ամբողջ 103/125
  14. 200 ամբողջ 344/625
  15. Խառը թիվը ներկայացրե՛ք անկանոն կոտորակի տեսքով.
  16. 18 ամբողջ 3/7
  17. 2 ամբողջ 1/3
  18. 7 ամբողջ 5/9
  19. 25 ամբողջ ¾
  20. Անկանոն կոտորակը վերածե՛ք խառը թվի
  21. 375/18
  22. 19/2
  23. 49/3
  24. 219/5
  25. 34/7
  26. 881/18
  27. 600/13
  28. 25/4
  29. Համեմատե՛ք թվերը՝ ներկայացնելով խառը թվի և անկանոն կոտորակի տեսքով.
  30. 3 ամբողջ 2/5 և 2 ամբողջ ½
  31. 4 ամբողջ ¼ և 4 ամբողջ ¾
  32. 7 ամբողջ 11/12 և 8 ամբողջ 11/12
  33. 5 ամբողջ 19/20 և 5 ամբողջ 18/19
  34. Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարե՛ք գումարում.
  35. 2 ամբողջ 3/5 + 2/5
  36. 7 ամբողջ 4/9 + 5/9
  37. ¼ + 3 ամբողջ 5/16
  38. 5/6 + 4 ամբողջ 7/18
  39. Ուղղանկյան լայնությունը 2 սմ է, իսկ երկարությունը՝ 3/5 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը:
  40. Ուղղանկյան պարագիծը 10 սմ է, նրա կողմերից մեկի երկարությունը ¾ սմ: Որքա՞ն  են ուղղանկյան մյուս կողմերի երկարությունները:
Posted in Մայրենի

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

 

  1. ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

 

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
  2. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:
Posted in Մայրենի

Մայրենի

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերով հետևյալ բառերի ուղղագրությունը՝

Ք լսում ենք, գ գրում հետևյալ բառերում՝

Երգ, թարգմանիչ, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս, ավագ, գոգնոց, զույգ, էգ, թագավոր, արևածագ, կարագ, հագնել, հոգևոր, հոգնել, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ, մուգ, նորոգել, շոգ,պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ,  Գրիգոր, անգամ (միանգամից):

Կատարիր առաջադրանքները՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

****

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում ………… մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն …… օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու ………… հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …… մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ………։ Նրանք ցերեկը …………… տաճարի սյուներին, ……… հատակին և ……… : Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն ……… :

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է: