Posted in Մայրենի

Կոչական

Այն բառը, որ ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

Օրինակ՝ Տղանե՛ր, եկեք բակ գնանք: Գարո՛ւն, ինչ գեղեցիկ ես:

Բանավոր խոսքում այն անունը կամ բառը, որով դիմում ենք, արտասանվում է հատուկ շեշտով:

Գրավոր խոսքում կոչականի վրա դրվում է շեշտ և նախադասության մյուս անդամներից անջատվում է ստորակետով:

Եթե կոչականը նախադասության սկզբում է, ստորակետը դրվում է նրանից հետո:

Մայրի՛կկարոտել եմ քեզ:

Եթե կոչականը նախադասության վերջում է, ստորակետը դրվում է նրանից առաջ:

Ինչո՞ւ ես լալիսմայրի՛կ:

Եթե կոչականը նախադասության մեջտեղում է, ստորակետը դրվում է նրանից  և առաջ, և հետո:

Դասերս վերջացնեմմայրի՛կհետո կգամ:

Առաջադրանքներ

1.Մարդի՛կ, արևի նման նայեք աշխարհին:

Գրիր այս նույն նախադասությունը՝ կոչականը դնելով մե՛կ վերջում, մե՛կ մեջտեղում:

Մարդի՛կ  նման արևի նայեք, աշխարհին։

 

Նայեք նման արևի աշխարհին մարդիկ։

2.Կազմի՛ր և գրի՛ր սկզբում, մեջտեղում և վերջում կոչական ունեցող երեք նախադասություն:

Մար՛կ, ինչ սպորտային ես։

3.Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

…., դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
…., դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, …..:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ….. :
Գիտե՞ս, ….. , ռոբոտներին էլ է օդ պետք:

4. Քո կարդացած պատմվածքներից, հեքիաթներից, բանաստեղծություններից դուրս գրիր կոչական ունեցող նախադասություններ

Posted in Ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անուն` Արմեն
Ազգանուն՝ Ասոյան
Դասարան՝ 5֊2
Ընտրությամբ գործունեության  դասընթացի անունը՝ Կինո֊ֆոտո բաժին
Լրացուցիչ կրթության ձևը, անունը՝ հաճախում եմ երաժշտական դպրոց֊շեփորի բաժին,  վայրը՝ ԵՐԵՎԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հաճախում եմ նաև կառատեի սիրողական դասերկ֊ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևելյան դպրոց֊պարտեզ
Երկարացված օր․ օգտվում եմ, չեմ օգտվում
Կրթահամալիրի տրանսպորտից օգտվում եմ, չեմ օգտվում
Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերրը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:

 

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանրը, ճնշումրը և խոնավությունրը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունըտ տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխություններրը մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:

երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերրը եչցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանրը, ճնշումրը և խոնավությունրը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության

  1. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI–VII դարերին և դասվում Մաստարայատիպ հուշարձանների շարքը։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը պսակված է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Հուշարձանի ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է V–VII դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։ 1975–1977 թթ.-ին եկեղեցին նորոգվել Է։

Posted in Մայրենի

Անտառային մանուկը

Անտառի խորքում մի ճոճ[1] կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով[2]՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

[ 19 ]

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր[3],
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։

2Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին[4] նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։

3Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

  1. Կոտորակները բերե՛ք ընդհանուր հայտարարի
    • 7/12, 9/4, 1/3
    • 4/5, 11/10, 7/15
    • 9/14, 25/21 և 1/28
    • 1/6, 11/30 և 111/18
  2. Գումարե՛ք կոտորակները
    • 8/35+9/35
    • 38/93+16/93+105/93
    • 5/72+5/6
    • 1/12 + 5/8
  3. Բազմապատկե՛ք կոտորակները
    • 4/5 x 7/8=
    • 1 x 12/47=
    • 18/5 x 2/3
    • 14/9 x 3/4
  4. Համեմատե՛ք կոտորակները
    • 14/8 և 5/14
    • 4/7 և 8/7
    • 1 և 8/7
    • 15/17 և 14/7
  5. Ուղղանկյան լայնությունը 7/2 սմ է, իսկ երկարությունը լայնությունից 5 անգամ մեծ է: Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը:
Posted in Մայրենի

Մայրենի

1․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես աման հալվել ու անցացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընդացքում իչել է: Ջրի կորստի հետ առնավում են մի շարք այլ դական հարձեր: Առանջին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության աղբարենպաստ պայմաններ են ստեղծվել նավ Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջում՝ համարկա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարցրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնցճաթյան թիթեռն իրենց վրա, կակրալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կո.քերով, թփերի արան.ներով, զարմանազան խատուտիկ խ.աքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քա.ցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Posted in Մայրենի

Մայրենի

1․ Ինչու՞ թագավորը բարկացավ գիտնականների վրա։

Որովհետև գիտնականները չէին իմանում ի՞նչ է դերվիշը։
2․ Թվարկիր հերոսներին և բնութագրիր։

Թագավորը, գիտնականները, հնարագետ ջուլհակը, դերվիշը
3․ Ինչպե՞ս ջուլհակն ազատեց ժողովրդին դերվիշից։

4․ Վերնագրիր հատվածը։
Բլոգում գրիր կարծիքդ Աղայանի Հնարագետ ջուլհակը ստեղծագործության մասին

 

Posted in Մայրենի

Չարենցի տուն-թանգարան

Մեն գնացել էնք  Եղիշե ՉԱՐԵՆՑԻ տուն-թանգարան։ Այնտեղ շատ հավես էր և հետաքրքիր։Այնտեղ իմացանք,որ Չարենցը սիրում էր արևելյան կողմերը։ Վեջջում մեզ հարցեր էին տվել արևելյան երկրները։Թղթերով պատրաստում էինք Չինաստանի մեծ պարիսպը։ ԵՎ վեռադարձանք դպրոց։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

 

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդր լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել

դույլր տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունր (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրր նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա րնթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երեանում՝ մոտ 300 մմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։
  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում։