Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

1) Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.
ներողամիտ եղիր- ներիր
մոտալուտ մահը- երբ մահը մոտ է
օր ու արև չտեսնել- լավ օր չտեսնել
ցավ պատճառել- երբ վատ բառեր են ասում
ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա-հարվածել
վերք հասցնել- վիրավորել
շունչը փչել- մեռնել

1) Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:

Որովհետև կրիան եսասեր էր

1) Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

Առյուծը բարի էր, իսկ կրիան վատն էր

1) Ի՞նչ սովորեցիր այս առակից:

Բարություն և ներողամտություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *