Posted in Իմ գրադարանը

Եդեմական ծաղիկը

Կարդացել եմ՝«Եդեմական ծաղիկը հեքիաթը։

Լինում է, չի լինում մի վաճառական է լինում։ Նա ունենում է շատ գեղեցիկ աղջիկ Ծաղիկ անունով։ Մի անգամ ճամփորդելուց առաջ հարցնում է աղջկան, թե ինչ նվեր կուզի։ Ծաղիկը պատասխանում է

֊ Եդեմական ծաղիկ

Հայրը շատ տեղեր է հարց ու փորձ անում և վերջապեա գտնում է այդ ծաղիկը։ Պոկելուց հետո հայտնվում է Սպիտակ դևը և հոր վրա բարկանում։ Դևը ծաղկի փոխարեն իր մոտ է կանչում վաճառականի աղջկան։ Աղջիկը մի քանի ամիս մնում է դևի մոտ և մի օր որոշում է փախչել։ Դևը տեսնում է, որ աղջիկը չկա և բարկացած սառը քամի է փչում։ Ծաղիկը օգնություն է կանչում և մի կախարդական դուռ է հայտնվում և աղջիկը ներս է մտնում։ Այնտեղ տեսնում է Արին թագավորին, ում կախարդել դև և քնեցրել էր։ Ծաղիկը գրկում է թագավորին և լաց է լինում և աղջկա արցունքներից թագավորը արթնանում է։ Արին Արմանելին վերցնում է թուրը և կռվում է դևի հետ։ Հեքիաթի վերջում բարին հաղթում է չարին։

1)Ո՞ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Գրքի հեղինակը՝ Հովհաննես Թումանյանն է։ Թումանյանը ապրեծ էԼոռվա Դսեղ գյուղում։ Հովհաննես Թումանյանը համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ Հովհաննես Թումանյանը գրել է քառյակներ, հեքիաթներ, ոտանավորներ….

«Ծիտը», «Ճամփորդները», «Շունն ու կատուն»

2) Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Հեքիաթի հերոսներն էին

Սպիտակ դևը֊ նա շատ չար էր, կախարդել և քնացրել էր Արի Արմանելիին

Գեղեցիկ Ծաղիկ֊ նա շատ գեղեցիկ էր , եդեմական ծաղկից էլ գեղեցիկ

Արին Արմանելին֊ ով կռվեց չար դևի հետ ու հաղթեց

3) Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Սովորեցի բարություն, հոգատարություն

4) Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Իսկական կախարդական, հետաքրքիր հեքիաթ էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *