Posted in Մայրենի

Մայրենի

աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը։
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *