Posted in Մայրենի

Պինակոզավրը

Պինակոզավրի բնակության վայրեր են եղել Մոնոլիան և Հյուսիսային Չինաստանը։ Այս սողուններն ապրել են մոտավորապես 75 մլն տարի առաջ և պատկանել են անկիլոզավրերի ընտանիքին։Տվյալ ընտանիքի բոլոր ներկայացուցիչները, ներառյալ՝ պինակոզավրերը, ունեցել են լայն գանգ, սնվել են բուսականությամբ և տեղաշարժվել չորս վերջույթների վրա։Սակայն նրանց գլխավոր առանձնահատկություններն են հանդիսացել  ամբողջ  մարմինը ծածկող և որպես զրահ ծառայող ոսկրե պատյանը, ինչպես նաև՝ պոչի ծայրին տեղակայված հզոր «լախտը»։Այդպիսի զենքով դինոզավրը կարողացել է հուժկու հարվածներ հասցնել իր թշնամիներին։Պինակոզավրերը սնվել են տերևներով, որոնք փշերի ձև ունեցող  մանր ատամների օգնությամբ պոկտել են գաճաճ ծառերից։Իրենց ցեղակիցների՝ անկիլոզավրերի համեմատությամբ այս սողունները խոշոր չեն եղել. նրանց մարմնի երկարությունը հասել է 5մ։Պինակոզավրերին անվանում է տվել ամերիկյան հնէաբան Չարլզ Գիլմորը 1933թ.։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *